ԼՂՀ Հադրութի շրջանի կամավորական խումբը՝ կազմված ազատամարտիկներից ու կամավորներից, այս պահին գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծում։ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը կամավորական խմբի հետ միասին մեկնել է առաջնագիծ։ Այս մասին Yerkir.am-ին է հայտնել Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը: Նա ասել է, որ չի կարող շատ ինֆորմացիա հայտնել հասկանալի պատճառներով, սակայն նշեց, որ ինքը այս պահին կամավորական խմբի հետ գտնվում է դիրքերում։ Կամավորները եղել են Հադրութի շրջանի Առաքել, Տող, Թաղեր և այլ գյուղերից։
Հադրութի կամավորները ևս մեկնեցին առաջնագիծ