Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած ակցիայից ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը չարամտորեն չենթարկվելու համար Ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 14 անձ: Այս մասին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 182 հոդվածի պահանջը չկատարելու հիմքով: Կազմվում է արձանագրություն: