ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռ պայթեցնելու մասին տեղեկությունը ճշտվում է և դեռևս ոչինչ չի հայտնաբերվել:
Հաղորդագրությունում ասվում է.
«Ս.թ. մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ <Զվարթնոց> օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն: Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները:
Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել»: