Ռազմական 

Ադրբեջանական բանակը 2 զինվոր է կորցրել

analitik.am

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում «դժբախտ պատահարների հետևանքով» մահացել է 2 զինծառայող։

 

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, 1995թ. ծնված Սամեդով Մուրադ Մահիր օղլուն և 1992թ. ծնված Ջավիդ Ջալիլ օղլի Մամեդովը մահացել են «զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով»։

 

Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկությունը հաստատել է։ Ռազմական դատախազությունը քրեական գործեր է հարուցել, տարվում է հետաքննություն։

Նույն շարքից