Ամերիկյան ռազմական հրամանատարությունը ծրագրում է 2017 թվականին F-35 կործանիչներ տեղակայել Ճապոնիայի Իվակունի ծովային հետեւակայինների բազայում: NHK հեռուստաալիքի հաղորդմամբ, Արիզոնայի ռազմաբազայում կործանիչները պատրաստում են փոխադրման:
Ըստ ՏԱՍՍ-ի, Ճապոնիայում տեղակայվելիք կործանիչների հստակ թիվն առայժմ չի նշվում:
Բացի այդ, ճապոնական կառավարությունը ծրագրում է 9 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից մշակվող 42 F-35 կործանիչ ձեռք բերել:
Ավելի վաղ, հեռուստաալիքի համաձայն, Պենտագոնը հայտարարել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմական հնարավորություններն ավելացնելու ծրագրերի մասին: Այդ գործունեության ուղղություններից մեկն էլ Ճապոնիա F-35 կործանիչների տեղակայումն է: