Սիրիական Պալմիրայում հատուկ օպերացիայի ժամանակ ռուսական զինված ուժերի սպա է զոհվել, այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Սիրիայի Հմեյմիմ ռազմաբազայի ներկայացուցիչներին:
Նշվում է, որ զոհված սպան մեկ շաբաթից ավել հատուկ առաջադրանք կատարելիս է եղել մեկ, քարտեզներ է կազմել և հրամանատարությանը հայտնել ահաբեկիչների գտնվելու հստակ վայրը, ինչից հետո օդուժը հարվածներ է հասցրել: Սպան հերոսաբար զոհվել է՝ ինքն իր վրա կրակելով այն բանից հետո երբ բացահայտվել է ահաբեկիչների կողմից: Հավելենք, որ սա Սիրիայում ռուսական ուժերի 6-րդ կորուստն էր: