Ոստիկանության Գյումրու բաժանմունքում այսօր առավոտյան հաղորդում է ստացվել այն մասին, որ Գյումրիի շենքերից մեկի մոտ անհայտ անձինք հարձակում են գործել Արտուշ Ասատրյանի վրա և ծեծի ենթարկել նրան:
Հայտնի է, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել, Արտուշ Ասատրյանին դանակահարել են մի քանի դիմակավորված անձինք իր տան մոտ այն պահին, երբ տնից դուրս է եկել աշխատանքի գնալու համար:
Արտուշ Ասատրյանն այժմ Գյումրիի բժշկական կենտրոնում է, նրան վիրահատում են:
Արտուշ Ասատրյանը Գյումրիի բժշկական կենտրոններից մեկի բժիշկն է:
«Երկու դիմակավորված անձինք նրա տան մոտ հարձակվել են Արտուշ Ասատրյանի վրա և ծեծի ենթարկել` պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ»,- տեղեկացնում են ոստիկանությունից: