Մարտի 25-ին` ժամը 08.55-ին, ահազանգ է ստացվել, որ մոտ 60 տարեկան կին է ցած ընկել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի հարկերից մեկից. ահրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:
ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պարզվել է որ դեռևս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի Լ. Ռ.-ն (1941 թ. ծնված) փորձել է ինքնասպանություն գործել և ցած է նետվել 10-հարկանի շենքի հարկերից մեկից:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Ռ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է առաջին համալսարանական կլինիկա: