Ռազմական 

Ազատամարտի վետերանների միությունը 400 կամավորներով ցանկանում է սահման մեկնել

analitik.am

Հայաստանի Ազատամարտի վետերանների միությունն իր պատարստակամությունն է հայտնել կամավորական խմբերով մեկնելու սահման եւ հերթապահություն իրականացնելու:


Միության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նկատի ունենալով վերջին շրջանում ՀՀ եւ ԼՂՀ սահմանների շփման գոտում, հակառակորդի կողմից իրականացվող ոտնձգությունների ակտիվացումը ՀՀ եւ ԼՂՀ սահմանամերձ շրջաների անվտանգության ապահովման նպատակով ԱՎՄ իր պատրաստակամությունն է հայտնում կամավորական հիմունքներով` թվով 350-400 ազատամարտիկներով, ՀՀ Տավուշի մարզում երթ կազմակերպելու եւ հերթապահություն իրականացնելու  նպատակով»:


Միությունը դիմել է պաշտպանության նախարարությանը թույլտվություն ստանալու համար:


Նշենք, որ հարյուրավոր կամավորներ արդեն մեկնել են մարտական դիրքեր:


Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարվածություն կա սահմանին: Հակառակորդն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր:

Նույն շարքից