Ամերիկյան JetBlue ավիաընեկրությանը պատկանող օդանավը վթարային վայրէջք է կատարել Բահամյան կղզիների մայարքաղաք Նասսաուում:
Ինչպես հայտնում է CBS News-ը, վայրէջքի ժամանակ օդանավի առջևի շասին չի բացվել: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ին: Օդանավի մեջ այդ պահին եղել է 93 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:
Բարեբախտաբար վայրէջքը հաջող է եղել, տուժողներ չկան:
