Ռազմական 

Հայ զինվորները շատ ոգևորված են. Քաշաթաղի վարչակազմի ղեկավար

analitik.am

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հսկող հայ զինվորները շատ ոգեւորված են, ամեն ինչ վերահսկվում է: Այս մասին NEWS.am-ին է հայտնել  դիրքերում գտնվող Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, որը օգոստոսի 3-ին մի խումբ քաշաթաղցիների հետ մեկնել էր մարտական դիրքեր:

 

«Ամեն ինչ շատ լավ է, հանգիստ է, զինվորներն էլ շատ ոգեւորված են, մեր զինվորներին ի՞նչ է եղել որ. դուխը տեղներն է»,- ասաց վարչակազմի ղեկավարը բարձր տրամադրությամբ:

 

Նշենք, որ քաշաթաղցիները կամավոր մեկնել են սահման՝ քաջալերելու հայ զինվորներին, անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններին մասնակցելու:

 

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ, 30 վիրավոր:

Նույն շարքից