Մրայա Քերրի բրյուսելյան համերգը, որը պետք է տեղի ունենա մարտի 27-ին, ահաբեկչության վտանգի պատճառով կարող է չեղյալ համարվել, այս մասին թվիթերյան իր էջում հայտնել հենց երգչուհին:
«Ես սիրում եմ Բրյուսելում գտնվող իմ երկրպագուներին, և հիմա ինձ խորհուրդ են տալիս անվտանգության նկատառումներից ելնելով չեղյալ համարել համերգը»,-գրել է նա:
Հավելենք, որ այս պահին Forest National Arena-ում կայանալիք համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառված են: