Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է աշխարհի 9 երկրներում, այդ թվում նաև Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիների նկատմամբ, այս մասին հայտնում է Haberturk-ը:
Պորտալի աղբյուրի խոսքերով, թուրքական հետախուզությունն այդ մասին իմացել է մարտի 8-ին պատանդ վերցված ահաբեկիչներից մեկի հարցաքննության ժամանակ: Հայտնվում է, որ նմանատիպ հարձակումների համար վերապատրաստվել է խմբավորման 30 անդամ, ովքեր իրենց սև գործը կարող են անել օրինակ հրեական հարսանիքների ժամանակ: