Ռազմական 

Բերքաբերում վիրավորված քաղաքացին տեղափոխվել է Երևան. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր մարտի 26-ին հաղորդագրություն է տարածվել, որ ադրբեջանական ուժերի կողմից արձակած կրակոցների արդյուքնում վիրավորվել է մարտի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումով ծանուցում է, որ Նորիկ Ալիխանյանը գտնվում է Երևանի ՙԷրեբունի՚ բժշկակակն կենտրոնում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը հայտնել է, որ,- «Բերքաբեր համայնքի բնակիչը մեզ մոտ տեղափոխվել է հրազենային վնասվածքով: Նա միանգամից տեղափո խվել է վերակենդանացման բաժանմունք: Վիճակը կայուն է, գիտակցություն կա և ինքնուրույն շնչում է»: Նա հավելել է, որ այլ մանրամասներ կհաղորդի մի փոքր ուշ:

Նույն շարքից