Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի բանակի մարտիկները Պալմիրա հինավուրց քաղաքի ամրոցի վրայից հանել են Իսլամական պետության դրոշը:
Հայտնի է, որ սիրիական բանակին հաջողվել է առաջ խաղալ դեպի հինավուրց քաղաքի խորհրդանշական ամրոցն ու վրայից հանել Իսլամական պետության դրոշը և ապա այրել այն:
Սակայն սիրիական բանակին չի հաջողվում այնտեղ տեղադրել Սիրիայի պետական դրոշը, քանի որ ԻՊ դրոշն այրելուց հետո գրոհային ահաբեկիչներն իսկույն կրակահերթ են բացել սիրիական բանակի ուղղությամբ: