Bbc.com կայքի փոխանցմամբ՝ ըստ Մեքսիկայի իշխանությունները հայտնած տվյալների՝ հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանի («Թզուկ» մականունով)` փողերի լվացման հարցով գլխավոր օգնականի ձերբակալության մասին:
Խոակին Գուսմանն այժմ գտնվում է Մեքսիկայի բանտերից մեկում և սպասում է ԱՄՆ արտահանձնմանը։
Խուան Մանուել Ալվարես Ինզունզան, ով Մեքսիկայի հանցավոր աշխարհում հայտնի է որպես Միդաս արքա, կասկածվում է «Սինալոա» նարկոկարտելի կողմից ամեն տարի 300-400 մլն դոլարի լվացման համար: Նշվում է, որ հանցավոր եկամուտների օրինականացումը կատարվել է տարբեր ընկերությունների և փոխանակման կետերի ցանցի միջոցով: