Ռազմական 

Թուրքիայում ահաբեկիչների թիրախում քրիստոնյաներն են

Թուրքական ոստիկանության տվյալներով` Իսլամական Պետության ահաբեկիչները հնարավոր է երկրում բնակվող քրիստոնիաների և հրեաների նկատմամբ ահաբեկչություն իրականացնեն:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, ոստիկանության համապատասխան պաշտոնական հայտարարությունը արդեն տարածվել է:

Իրավապահ մարմինների հայտարարության համաձայն ահաբեկչույթունը հնարավոր է իրականացվի մոտ օրերս` Զատիկի տոնակատարության հետ կապված: Ահաբեկիչության թիրախ են հանդիսանում եկեղեցիները և սինագոգերը:

Ըստ հաղորդագրության, ոստիկանությունում չեն բացառում, որ ահաբեկչության թիրախ դառնան միջազգային կազմակերպությունները, դեսպանատները կամ այլ քրիստոնեական գրասենյակներ:

Նույն շարքից