Bbc.com կայքի փոխանցմամբ՝ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» ֆիլմը վարձույթի առաջին շաբաթում ամբողջ աշխարհում 424 մլն դոլար է հավաքել:
Հայտնի է, որ այն ԱՄՆ-ում հավաքել է 170.1 մլն դոլար, իսկ Մեծ Բրիտանիայում` 15.5 մլն դոլար, ինչը երկու դեպքում էլ մարտ ամսվա ռեկորդ է համարվում:
Հարկ է նշել է, որ ֆիլմը ցուցադրվել է 40.000 էկրաններին աշխարհի տարբեր կինոթատրոններում: