Ձեզ ենք ներկայացնում հոլիվուդյան այն աստղերին, որոնք ավելի երջանիկ ու հաջողակ են դարձել ամուսնալուծությունից հետո:
Մրայա Քերի
Չնայած այն բանին, որ Մրայա Քերիի ամուսնինը՝ Նիկ Քեննոնը երգչուհուց փոքր էր 10 տարի, այնուամենայնիվ նա այնքան էլ լավ ազդեցություն չէր ունենում Քերրի վրա: Համատեղ կյաքնի ընթացքում երգչուհին ձեռք բերեց ավելորդ կիլոգրամներ, կորցրեց նախկին հմայքը, ինչպես նաև նախկին պահանջվածությունը ամերիկյան շոուբիզնեսում: Սակայն հերիք էր, որ երգչուհին բաժանվեր իր հաշվին ապրող ամուսնուց և ամուսնանար ներկայիս ամուսնու՝ միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ և նորից ամեն ինչ լավ է: Մրայան նորից վերադարձավ իր քաշին և փայլեց երջանկությունից իր ներկայիս ամուսնու կողքին:
Ջենիֆեր Էնիսթոն
Հոլիվուդյան ամենառեյթինգայյին ֆիլմերի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը պետք է խոստովանել, որ բավականին մեծ դժվարությունների միջով անցավ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նրա նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը, մոլորակի ամենագեղեցիկ և սեքսուալ տղամարդկանցից մեկն է, ապա իհարկե Էնիսթոնի համար դժվար է եղել հանգիստ կյանքով ապրելը: Բոլորս էլ հիշում ենք «Միսթր և միսիս Սմիթ» ֆիլմը, հենց այդ ֆիլմի նկարահանումների ընթացքում Բրեդ Փիթի և Անժելինա Ջոլիի միջև բուռն սիրավեպ սկսվեց: Եվ քանի որ համացանցում տարածվել էին նրանց ռոմանտիկ լուսանկարները՝ Փիթը ստիպված եղավ խոստովանել և ապահարզան պահանջել Ջենիֆեր Էնիսթոնից:
Ինչպես վկայում են ամերիկյան ԶԼՄ-ները, այս իրադարձությունը բավականին խորը սթրեսի մեջ գցեց հաջողակ դերասանուհուն: Սակայն ժամանակի ընթացքում Էնիսթոնին հաջողվեց դուրս գալ ընկճախտից և շարունակել հաջողակ դերասանուհու իր կարիերան, ինչպես նաև նորից ամուսնանալ և ունենալ երջանիկ ու ներդաշնակ ընտանիք: Էինիսթոնի ներկայիս ամուսինը դերասան Ջասթին Թերուն է, ով 10 տարի փոքր է Էնիսթոնից:
Բրիտնի Սփիրս
Տարիներ առաջ, երբ հոլիվուդյան փոփ երգի արքայադուստր Բրիտնի Սփիրսը նոր էր ծանոթացել իր ապագա ամուսնու՝ Քեվին Ֆեդերլայնի հետ, նա համարվում էր ամենազդեցիկ երգչուհիներից մեկը, ում կրկնօրինակում են աշխարհի գրեթե բոլոր թինեյջերները: Նա թողարկում էր մեկը մյուսի հետևից նոր հիթեր, թելադրում էր իր յուրօրինակ ոճը, նկարահանվում էր ֆիլմում և այլն: Ամուսնությունից ընդամենը 2 տարի անց, փոփ արքայադուստրը դարձավ անճանաչելի: Նա սափրել էր գլուխը, ձեռք էր բերել ավելորդ կիլոգրամններ: Պապարացիները հեշըությամբ նրան բռնացնում էին առանց դիմահարդարման, ցնցոտիներով: Գաղտնիք չէ, որ այդ ժամանակահատվածում երգչուհին անգամ ձեռք էր բերել թմրանյութերից կախվածություն;
Իհարկե, երկար ժամանակ պահանջվեց նորից վերականգնվելու, նորից նույն կյանքին վերդառնալու համար: Ամուսնուց բաժանավելուց հետո, Բրիտնին, թերևս, սովորեց չվստահել տղամարդկանց, բոոլորովին վերջերս նա հեռացավ հերթական հոլիվուդյան հայտնի գործչից: Այժմ մենք տեսնում ենք ավելի հասուն, բայց նախկինի պես հմայիչ Բրիտնի Սփիրսին, որը շարունակում է փայլել ու ստեղծագործել:


