Minval.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանում կարող է փոխվել զորակոչի տարիքը:
Ըստ աղբյուրի, երկրի ՊՆ Ռազմական նախապատրաստման ու զինվորական կրթության գլխավոր վարչության պետ գնդապետ Մուրադ Համիդովն ասել է, որ եթե 12-ամյա կրթությանն անցնելու մասին քննարկումները շարունակվեն, ու այս ոլորտում օրենսդրական փոփոխություններ կատարվեն, ապա «Զինապարտության մասին» օրենքում նույնպես հնարավոր են զորակոչի տարիքին վերաբերող փոփոխություններ :