Ռազմական 

Ադրբեջանական բանակը կորուստ ունի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է սահմանին իր զինված ուժերի սպա, լեյտենանտ Ղալիբ Լաիմ օղլու Զուլֆուղարլուի և շարքային Ղաֆարալի Հաջիևի սպանվելու մասին:

Ըստ Ադրբեջանի ՊՆ կայքի՝ մարտի 27-ին հայկական կողմը իբրև թե փորձել է ներթափանցել Ղազախի շրջան, ինչի ժամանակ էլ հայկական ուժերի դեմ մղված կռվում սպանվել են ադրբեջանական բանակի սպան ու շարքայինը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը լուրը հայտնել է մարտի 28-ին, երբ մինչ այդ ադրբեջանական սոցցանցերում արդեն շրջանառվում էր տեղեկությունը այն մասին, որ տեղի է ունեցել Ղալիբ Լաիմ օղլու Զուլֆուղարլուի հուարկավորությունը:

Նույն շարքից