Քաբուլում այսօր հրթիռ է ընկել Աֆղանստանի խորհրդարանի նոր շենքի վրա, հայտնում է Sputnik-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները մտնում էին շենք՝ խորհրդարանականներին նախազգուշացնելու համար:
«Աֆղանստանի խորհրդարանը հրթիռակոծման է ենթարկվել: Առնվազն չորս հրթիռ է ընկել շենքի վրա»,- հայտնել է Sputnik-ի աղբյուրը, որը հարձակման պահին շենքում էր գտնվում:
Զոհերի ու վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան:
