Մշակույթ 

Քիմ Քարդաշյանի սեքս-տեսագրության տարածման «հեղինակը» նրա մայրն է

Քրիս Ջենները 2007թ. Vivid Entertainment պոռնոընկերության հետ պայմանավորվել է նրանց իր դստեր՝ Քիմ Քարդաշյանի տնային տեսանյութը տրամադրելու և հետագայում համացանցում տարածելու շուրջ:

Այս մասին պնդում է «Քարդաշյանների դինաստիա» գրքի հեղինակ Այըն Հալպերինը։ Նրա խոսքով՝  Քիմ Քարդաշյանի և վերջինիս ընկեր երգիչ Ռեյ Ջեյի սեքս-տեսագրությունը դիտավորյալ է տարածվել համացանցում, և դրա տարածման «գլխավոր ճարտարապետը» Քարդաշյանի մայր Քրիս Ջեններն է, գրում է dailymail.co.uk-ը:

Քարդաշյանի և Փերիս Հիլթոնի մոտ ընկերներից մեկը Քիմին խորհուրդ է տվել տարածել այդ տեսագրությունը, եթե վերջինս ցանկանում է համբավ ձեռք բերել:

Քիմի նախկին ընկերներից մեկն էլ գրքի հեղինակին պատմել է, որ Քարդաշյանի մայր Քրիս Ջենները էական դերակատարում է ունեցել տեսագրության տարածման հարցում:

«Նրանք (Vivid-ը) երբեք չէին խոսի տեսանյութի «արտահոսքի» մասին առանց (Քարդաշյան) ընտանիքի ազդանշանի»,- վստահություն է հայտնել լրագրողի զրուցակիցը:

Քիմ Քարդաշյանի և նրա ընկեր ռեփեր Ռեյ-Ջեյի մասնակցությամբ սեքս-տեսանյութը նկարահանվել է 2003թ.: Այն համացանցում է հայտնվել, ինչպես հաղորդվել է, անհայտ անձանց կողմից գողացվելուց հետո:

Նույն շարքից