Ռազմական 

Արցախի ՊՆ-ն Ադրբեջանին հորդորում է կարգի բերել հակաօդային պաշտպանությունը

analitik.am

Այսօր առավոտյան ժամը 11:20-ին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ եւ դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել եւ որակվել է որպես «անհիմն եւ կանխակալ ապատեղեկատվություն»:

 

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հարեւան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմական գերատեսչությանը, նախ՝ կարգի բերել սեփական հակաօդային պաշտպանությունը եւ կարողանալ հավաստանշել մեր օդուժի թռիչքները, նոր միայն հանդես գալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական հաղորդագրությամբ:

Նույն շարքից