Իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի` Perfetto տուրնեի շրջանակներում Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում կայանլիք համերգները չեղյալ են համարվել կազմակերպիչների պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Trident Music Srl-ի պրոդյուսերին:
Ընկերության հայտարարության մեջ ասված է, որ կազմակերպիչները խախտել են գումարի հետ կապված պահանջները և մնինչև այս պահը դեռ չեն վճարել գումարի այն մասը, որը պայմանագրով արդեն վաղուց պետք է վճարված լիներ:
Չի բացառվում նաև, որ գործը հասնի դատարան: Համերգների կազմակերպիչները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը: