«Հրանտ Դինք» հիմնադրամը հիմնել է հետազոտական գրադարան, որը հիանալի վայր կդառնա հայկական և Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունների հարցերով ուսումնասիրությունների համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Գրադարանում և դրան կից արխիվում կպահվեն 20 հազար անուն գրքեր և հրատարակություններ, DVD ձայնագրություններ, քարտեզներ: Գրադարանից կարելի է օգտվել այնտեղ գրանցվելուց հետո: