Իրավական 

Վարժարանի սանի բռնաբարության մեջ մեղադրվող վարդապետ Ջունդուրյանը հեռացվել է պաշտոնից

analitik.am

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի նախկին սան Հրայր Եզեկելյանի բռնաբարության մեջ մեղադրվող Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքի տեսուչ Հայր Խադ վարդապետ Ջունդուրյանն արդեն երեք շաբաթ է, ինչ հեռացված է պաշտոնից։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել են Երուսաղեմի պատրիարքարանից։

Փետրվարի 29-ին Իսրայելի 10-րդ հեռուստաալիքը «Անցյալի դևերը» վերնագրով 15 րոպեանոց վավերագրական ֆիլմ էր ցուցադրել Երուսաղեմի հայկական Ժառանգավորաց վարժարանում անչափահասի հանդեպ սեռական բռնության դեպքերի մասին։ Ֆիլմում այժմ արդեն 38-ամյա Հրայր Եզեգելյանը պնդում է, որ 2 տասնամյակ առաջ, երբ ինքը վարժարանի աշակերտ էր, 3 հայ հոգևորականներ իր հանդեպ սեռական ոտնձգություններ են թույլ տվել։ Այժմ՝ ավելի քան 20 տարի անց, Եզեգելյանը ուժ է գտել պատահածի մասին խոսելու՝ նպատակ ունենալով վերահաստատել արդարությունը և կանխել ապագայում նման դեպքերի կրկնությունը։

Ֆիլմի ցուցադրումից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Տնօրեն ժողովի որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը ներքին հետաքննություն է անցկացնում։ Հետաքննության ավարտից հետո պատրիարքարանը հանդես կգա հայտարարությամբ։

Նույն շարքից