Իրավական 

Հայ կոշկակարը մեղադրվում է 150 դրվագով երեխաների հանդեպ բռնի սեռական գործողություններ կատարելու համար

analitik.am

Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում 48-ամյա Է. Սագիյանը, ով կոշկակար է աշխատում, մեղադրվում է բռնաբարության 150 դրվագով: Նախաքննության տվյալներով, նրա զոհերը եղել են ոչ բարեկեցիկ ընտանիքների 14-18 տարեկան աղջիկները, ովքեր ապրել են սոցիալական խնամքի կենտրոններում: Մանկապիղծը երեխաներին փակել է իր բնակարանում, որտեղ էլ օրեր շարունակ պահել ու բռնաբարել է նրանց: Այս մասին հայտնում է Lifenews.ru-մ:

Նախաքննության վարկածի համաձայն՝ Սագիյանը աղջիկների հետ ծանոթացել է փողոցներում և առաջարկել փողի դիմաց մաքրել իր տունը կամ գիշերել իր տանը, եթե գնալու տեղ չունեն: Այնուհետև նա որպես քրեական հեղինակություն է ներկայացել և սպառնալիքի տակ ծեծել ու բռնաբարել է աղջիկներին: Իսկ հետո արդեն նա գտել է աղջիկներին, նորից սպառնացել, տարել իր տուն ու բռնաբարել: Իր զոհերից մեկին՝ 15-ամյա աղջկան 10 օր պահել է իր տանը: Նա կարողացել է փախչել, երբ պատահմամբ պահարանում գտել է դռան բանալիների կրկնօրինակները:

Նույն շարքից