Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուդ» բարձրլեռնային զինափորձարանում սկսվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանման դաշտային պարապմունքները: Ուսումնական միջոցառումները կանցկացվեն զորամիավորման ՌԷՊ-ի ծառայության պետ փոխգնդապետ Իգոր Պոպովի ղեկավարությամբ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ուսուցման ընթացքում զինծառայողները կյուրացնեն ռադիոԷլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» ժամանակակից համալիրները, որոնք զորամասի սպառազինությունը համալրել են 2015 թվականի կեսին, ինչպես նաև կսովորեն կատարել համալիրների մարտական ծավալման նորմատիվները:
Տարբեր ռեժիմներում ևկլիմայական պայմաններում ՌԷՊ-ի ստորաբաժանումը կիրականացնի «Նավոդչիկ» և «Օռլան» համալիրների անօդաչու թռչող սարքերի որոնում, որոնք առկա են միավորման զինանոցում: