Մշակույթ 

Դևիդ Բոուիի հիշատակի համերգը ուղիղ եթերում կհեռարձակվի ամբողջ աշխարհում

Հայտնի կատարող Դևիդ Բոուիի տաղանդի երկրպագուները կկարողանան Նյու Յորքում նրա հիշատակի համերգը դիտել համացանցով, հայտնում է Theguardian-ը:

Նյու Յորքի Radio City Music Hall համերգասրահում ապրիլի 1-ին կայանալիք ելույթն ուղիղ եթերում դիտելու հնարավորություն ստանալու համար երկրպագուները պետք է միջոցներ փոխանցեն բարեգործական կազմակերպություններից մեկի հաշվին:

Նվիրատվության նվազագույն գումարը կկազմի 20 դոլար, իսկ հավաքված գումարը կօգտագործվի երիտասարդ երաժիշտներին ու նկարիչներին աջակցելու, ինչպես նաև երեխաների կրթական ծրագրերի համար:

Ammado առցանց-հարթակի օգնությամբ փոխանցելով միջոցները՝ երկրպագուները կստանան համերգը դիտելու հատուկ հղում:

Նույն շարքից