Մշակույթ 

Նոր մանրամասներ Ռամազոտիի երևանյան համերգի չեղարկման մասին

Էրոս Ռամազոտիի՝ երեւանյան համերգը չեղյալ լինելու վերաբերյալ Wnews.am-ին պարզաբանում է ներկայացնում համերգի հայաստանյան կազմակերպիչ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը.

«Լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում կայանալիք իր համերգները: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերությանը: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ցավում են, որ ս/թ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված են հայտարարել, որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի համերգային շրջագայությունները Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում՝ տուրի ռուսաստանյան կազմակերպիչ GLOBAL COMMUNICATIONS ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:

Ինչպես նշում է պրոդյուսերական ընկերությունը, ռուսաստանյան կազմակերպիչ GLOBAL COMMUNICATIONS-ը՝ ի դեմս Անդրեյ Ագապովի, «մեկ անգամ չէ, որ խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները՝ որոնք պետք է ուղղվեին Ռամազոտտիի համերգային շոուն միջազգային մակարդակով կազմակերպելու ծախսերի վճարմանը»:

«Մենք սպասում էինք մինչև վերջին պահը, քանի դեռ հնարավոր կլիներ ապահովել բարձրակարգ շոու, ինչպես որ նախատեսված էր, սակայն այդպես էլ չստացանք կայանալիք համերգների կազմակերպմանն ուղղված վճարները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից