Ռազմական 

«Եթե ես շուտ դզվեմ, 100 տոկոս կգնամ, էս վիճակով էլ կարենամ պոստ պահել, կգնամ պոստ կպահեմ». զինծառայող

analitik.am

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր վիրահատելու են հենակետում վիրավորված ժամկետային զինծառայող Արմեն Պետրոսյանին, ով «Ժամանակ» օրաթերթի  հետ զրույցում պատմել է հուլիսի 27-ին տեղի ունեցածի մանրամասները։

 

«Լուսաբացին՝ 5.30-ին, ազատ հերթափոխի դիտորդներ էինք, բարձր ձայն լսվեց, մտածեցի մին է տրաքել, սա սովորական բան է դարձել, բայց սմենչիկս այդ պահին ասաց, որ սնարյադ ա գալիս, չհասցրի փախչել, ընկավ կողքս, ինձ շպրտեց մի 3-4 մետր, հետո աչքերս բացում եմ փոշի ու ծուխ է, բան չի երևում, և փառք Աստծո, ոչ մեկին ոչ մի բան չէր եղել, միայն ինձ, ձեռքերիս մեջ ասկոլկեք են, ոտքս է ջարդված։ Տղաների հետ կապ եմ պահում դիրքերում, եթե ես շուտ դզվեմ, 100 տոկոս կգնամ, էս վիճակով էլ կարենամ պոստ պահել, կգնամ պոստ կպահեմ»,– ասել է Արմեն Պետրոսյանը։ 

Նույն շարքից