Թուրքիայում գտնվող փախստականների ճամբարում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 3 սիրիացի երեխա է զոհվել, ևս 6-ը վիրավորվել են:
Հրդեհը տեղի է ունեցել Մարդին նահանգի Դերիք քաղաքի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարում:
Զոհվածները 3-8 տարեկան երեխաներ են եղել, հայտնում են միջազգային լրատվամիջոցները: