Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը հերքել է նախկին թիկնապահ Ջեֆրի Վեննինջերի ոտնձգությունների մեղադրանքները:
Վեննինջերը, ով երգչի մոտ է աշխատել մինչև 2014-ի սեպտեմբերը, այժմ դատի է տալիս նրան սեքսուալ ոտձգությունների և բռնի բնույթի գործողությունների մեղադրանքով:
Իր կողմից, Ջոնի Rocket Entertainment Group ընկերության իրավաբան Օրին Սնայդերը հայցն անհիմն է անվանել:
Սնայդերը նշել է, որ ներկայացված մեղադրանքները սուտ են և հակասում են հայցվորի նախորդ հայտարարություններին: