Իրավական 

Արթուր Վարդանյանը Քեսաբի ազատագրման ժամանակ եղել է Իսպանիայում. նոր մանրամասներ (լուսանկարներ)

analitik.am

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է Իսպանիայի, Լիբանանի, Սիրիայի գործընկերներին 2015թ. նոյեմբերին Նորքում ԱԱԾ-ի կողմից բացահայտված հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գործողությունների մասին տեղեկություններ ստանալու ակնկալիքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը` ներկայացնելով 2015թ. նոյեմբերին Նորքում ԱԱԾ-ի կողմից բացահայտված Արթուր Վարդանյանի խմբի գործի նախաքննության ընթացքը:

Անդրադառնալով Արթուր Վարդանյանի` Քեսաբի ազատագրմանը մասնակցելու հետ կապված տեղեկություններին` նա փաստել է, որ Վարդանյանն իսկապես եղել է Սիրիայում և մասնակցել է ինչ-ինչ գործողությունների:

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հետաքրքրական փաստի վրա: Արթուր Վարդանյանը Լիբանանից Իսպանիա է մեկնել 2015 թվականի հունիսի 6-ին, իսկ Քեսաբն ազատագրվել է 2015 թվականի հունիսի 14-15-ին կատարված գործողությունների արդյունքում: Այսինքն, նա ավելի վաղ է մեկնել Իսպանիա, իսկ Քեսաբն ազատագրվել է ավելի ուշ: Հետևությունները թողնում եմ ձեզ»,- հայտնել է Միքայել Համբարձումյանը:

Նույն շարքից