Ռազմական 

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողին իր ծառայակիցները սպանել են առաջնագծում հայերին հանձնվելիս

analitik.am

Հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածում օգոստոսի 6-ի գիշերը միջադեպ է արձանագրվել. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից մեկը, ձեռքերը վեր բարձրացրած, մոտեցել է հայկական դիրքերին։

 

Times.am հայկական լրատվակայքը փոխանցում է, որ մեր դիրքապահները նկատել են նրան և վստահեցրել, որ կարող է հանձնվել։ Սակայն ադրբեջանական դիրքերից ևս նկատել էին իրենց հանձնվող զինակցին և փորձել են հետ կանչել նրան։ Վերջինս մի պահ վարանել է, այնուհետև քայլել դեպի հայկական դիրքերը, բայց այդ պահին իր ծառայակիցները կրակել ու սպանել են հանձնվող զինծառայողին։

 

Ռազմինֆոյի աղբյուրները հաստատում են այս տեղեկությունը։ Ներկայումս հետևում ենք ադրբեջանական բաց աղբյուրների տեղեկություններին՝ միջադեպի մանրամասները ճշտելու նպատակով։

Նույն շարքից