Ռազմական 

Սահմանին վիրավորված 19-ամյա զինվորը պատմում է դեպքի մասին

analitik.am

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով վիրավորված Գրիգոր Գրիգորյանն արդեն տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք. չնայած դեռ թույլ է, սակայն արդեն մտածում է դիրքեր վերադառնալու մասին:

 

Լրագրողների հետ զրույցում 19-ամյաԳրիգորը պատմեց, որ 6 ամսվա ծառայող է, ընդամենը 2-րդ անգամ էր դիրքեր բարձրանում:

 

«Գիշերը 02:00-ի սահմաններում էր, երբ ադրբեջանցիները կրակեցին ու վիրավորեցին ինձ, ընկերներս էլ պատասխանեցին էդ կրակոցներին, մոտ 20 րոպե կրակել ենք իրար վրա, հետո նոր ինձ տարան հիվանդանոց»,- ասաց Գրիգորը:

 

Գրիգորի խոսքով՝ հայկական կողմը միշտ էլ զգոն է եւ ցանկացած դեպքում պատրաստ պաշտպանելու հայրենիքը. «Լավանամ, էլի կգնամ բանակ»:

 

Թոքի հատվածում վնասվածք ստացած Գրիգորն արդեն հիվանդասենյակում է:

 

Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից է:

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:


Սկզբնաղբյուրը՝ news.am

Նույն շարքից