Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշեում Թուրքիայի դեսպանատան մոտակայքում անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի քաղաքացիների ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է վեց մարդ, հայտնում է RIA Novosti-ն:
«Զինված մարդիկ ոչ մեծ ավտոմեքենայից կրակ են բացել Թուրքիայից եկած աշխատողների ուղղությամբ, որոնք տեղում մահացել են»,- հայտարարել է շրջանի ներկայացուցիչ Հոդան Ահմեդ Սալադը:
Հանցագործները լքել են դեպքի վայրը, իսկ դրդապատճառները հայտնի չեն: