Ռազմական Ֆեյսբուք 

Թուրքիան ողջ գիշեր զորք է կուտակել «Թուրքիայի կարմիր գծի» երկայնքով

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.

Թուրքիան ողջ գիշեր զորք է կուտակել «Թուրքիայի կարմիր գծի» երկայնքով: Մասնավորապես կուտակումներ են եղել Սիրիայի և Իրաքի հետ սահմանին: «Ազազ-Ջարաբլուս» գծի երկայնքով սահմանվել է նաև օդային հսկողություն:

Թուրքիայի զինված ուժերը (TSK) գիշերը, Սիրիայի հետ սահմանին, օգտագործել են հարավ-կորեականից մշակված և կատարելագործված, թուրքական արտադրության T-155 Firirnta (Փոթորիկ) տեսակի հրետանի:

Հրետակոծվել է ինչպես Սիրիայի սահմանային քրդաբնակ շրջանները, այնպես էլ Թուրքիայի սահմանային քրդաբնակ շրջանները: Այս հրետանին թուրքական բանակում ամենահեռահարն է:

Այն զինված է 155 մմ տրամաչափի L-52 հրանոթով, 12 մմ տրամաչափով գնդացրով, կարողանում է զարգացնել մինչև 66 կմ/ժ արագություն:

Նույն շարքից