Ռազմական 

Մարտակերտցի ազատամարտիկները մեկնել են մարտական դիրքեր

analitik.am

Մարտակերտի վարչակազմի շենքի դիմաց այսօր՝ օգոստոսի 7-ին, կամավոր հավաքվել էին Արցախյան պատերազմի հրամանատարներ, կրկին մեծ թվով ազատամարտիկներ, նաեւ երիտասարդներ, ՀԿ առաջնորդներ եւ անդամներ՝ դիրքեր գնալու նպատակով


Ինչպես տեղեկանում ենք Մարտակերտի Ջրաբերդ պաշտոնաթերթից, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի գլխավորությամբ նրանք, բաժանվելով խմբերի, գնացին առաջնագիծ: Հարկ է նշել, որ դիրքերի առաջին այցելության ժամանակ հրամանատարը ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության նախագահ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Գրիգորի Միրզոյանն էր, իսկ այսօր՝ երկրորդ հերթափոխի հրամանատարը N զորամասի գումարտակի նախկին հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Իլյիչ Բաղրյանն է:


Շրջվարչակազմի ղեկավարը խմբերի հետ շարունակում է լինել դիրքերում, եւ որպես գեներալի՝ իր փորձը փոխանցում դիրքապահներին:


Ազատամարտիկների խոսքերով՝ մեր զինվորները շատ հզոր են եւ ամուր են կանգնած սահմանում: Ապրեք տղաներ, մենք հավատում ենք ձեր բազկի ուժին:


Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:

Նույն շարքից