Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.
Թուրքիայի գլխավոր շտաբը կտրականապես հերքում է այն լուրը, որ իբրև մի շարք բարձրաստիճան զինվորականներ պատրաստվում էին Թուրքիայում իրականացնել պետական ռազմական հեղաշրջում: Հիշեցնեմ , որ երկու օր առաջ ձերբակալվել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ, որոնց առաջադրված մեղադրանքը գաղտնի է պահվում: Այսպես ասած, Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամները պնդում են, որ զինվորականները ակտիվ դերակատարություն են ունեցել Թուրքիայում նախատեսվող պետական հեղաշրջման նախապատրաստական աշխատանքներում, սակայն առանցքային դերակատարություն չեն ունեցել, և չեն կարող ազդել շարժման հետագա գործունեության վրա: