Ռազմական 

Արցախի ՊՆ- բացահայտել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը (լուսանկար)

analitik.am

Արցախի ՊՆ-ն բացահայտել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:


ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է. «Օգոստոսի 7-ին ադրբեջանական vesti.az էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները:


ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը ադրբեջանական քարոզչության վառ երեւակայության հերթական արդյունքն է: Ավելին՝ նրանք մեզ օգնում են փաստացի ճշտել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հակառակորդի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը:


Հավելենք, որ ՊԲ զինանձնակազմը երբեւէ չի կրել եւ այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որը կրում էին լուսանկար 1-ում պատկերված անձինք»:


Նույն շարքից