Իրավական 

Եկատերինբուրգում «սխոդկայի» ժամանակ ձերբակալվել է 250 ադրբեջանցի

Newsru.com կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ռեստորաններից մեկում մարտի 30-ի երեկոյան 250 մարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը հայտնում է, որ նրանք, ենթադրաբար, մասնակցել են քրեական հեղինակությունների «սխոդկային»։

Հայտնի է որ, ձերբակալվածների մեծամասնությունն ազգությամբ ադրբեջանցիներ են։

Միջադեպով պայմանավորված՝ տեղեկացվել է Եկատերինբուրգում Ադրբեջանի հյուպատոսությունը։

Ադրբեջանցի դիվանագետների տվյալներով՝ ձերբակալվածներին շուտով ազատ են արձակել։

 

Նույն շարքից