Bbc.com կայքի փոխանցմամբ՝ նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային տրիբունալը Սերբական ծայրահեղական կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելին անմեղ է ճանաչել: Նա անմեղ է ճանաչվել ներկայացված մեղադրանքների բոլոր կետերով:
Դատարանը գտել է, որ ներկայացված մեղադրանքներն ապացուցող փաստերը բավարար չեն մեղավոր ճանաչելու համար:
Նշենք, որ Վոիսլավ Շեշելը 2003թ-ին մեղադրվել էր 90-ական թվականների սկզբին Բալկաններում ընթացող պատերազմների տարիներին խորվաթների և մուսուլմանների դեմ իրականացված հանցագործությունների մեջ: