Ռազմական 

Իրաքի օդուժը լիկվիդացրել է ԻՊ խմբավորման շուրջ 60 գրոհայինի

Իրաքի ռազմաօդային ուժերը Անբար և Սալահ-էդ-Դին նահանգներում գործողությունների շրջանակներում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի առնվազն 60 գրոհայինների: Այս մասին հայտնում է Shafaq News գործակալությունը՝ վկայակոչելով իրաքյան հրամանատարության հայտարարությունը:

Ավելի վաղ իրաքյան զինվորականներն ակտիվ գրոհ են սկսել Անբար նահանգից արևմուտք գտնվող Հիթ քաղաքում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիացիայի աջակցությամբ զինվորականներն արդեն մտել են քաղաքի կենտրոն և դուրս են մղել ԴԱԻՇ-ի գրոհայիններին: Ազատագրվել է արդյունաբերական շրջանը:

«Իրաքյան ռազմաօդային ուժերի F16 ինքնաթիռները ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 4 հենակետ Հիթ և Շերգաթ քաղաքներում, առնվազն 60 ահաբեկիչ է սպանվել»,- մեջբերում է գործակալությունը հրամանատարության հայտարարությունը:

Նույն շարքից