Ռազմական 

Հենց լավանամ, գնալու եմ սահման. Վիրավորված զինվոր

analitik.am

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով վիրավորված Վարուժան Մարգարյանը Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանող է, բանակ է զորակոչվել 6 ամիս առաջ: ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի կրծքային վիրաբուժության բաժանմունքում գտնվող Վարուժանը լրագրողներին պատմեց, որ չնայած վիճակը ծանր կայուն էր, սակայն արագ է ապաքինվում:


«Թոքս է վնասված ու մեկ էլ հարվածից ձեռքս է վնասվել: Սկզբում լավ չէի, բայց հիմա արագ տեմպերով լավանում եմ, քայլում եմ արդեն, միայն ձեռքս է անշարժ: Բժիշկներն ասել են, որ շուտով դա էլ կանցնի»,- ասաց Վարուժանը:


Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:00-ին, հակառակորդը կրակել է միայն իր ուղղությամբ. «Հենց լավանամ, նորից եմ դիրքեր մեկնելու, ծառայակից ընկերներիս կողքին լինելու, նրանց օգնելու եւ հայրենիքս պաշտպանելու համար»:


Նշենք, որ Վարուժանը 19 տարեկան է, Երեւան քաղաքի բնակիչ:


Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:

Նույն շարքից