Ռուսական էստրադայի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրոկորովը, պատմել է երգչի ամենածանր օրվա մասին, գրում է Dni.ru-ն: Նա հիշել է, թե ինչպես է Ֆիլիպը հրաժեշտ տվել մահամերձ մորը:
Բեդրոս Կիրկորովի խոսքով, որդու համար հեշտ չէր հաշտվել ամենահարազատ մարդու կորստի հետ: Նա պատմել է, որ Ֆիլիպն անգամ հրաժարվել է հրաժեշտ տալ մորը` ցանկանալով քաղցկեղից մահացող մորը գեղեցիկ և առողջ հիշել:
Բեդրոսը ընդգծել է, որ մոր վերջին խոսքերը լսել ստիպել է Պուգաչովան:
«Մահամերձ մոր մոտ հիվանդանոց Կիրկորովը ժամանել է Պուգաչովայի հետ և հրաժարվել է մտնել հիվանդասենյակ: Նրա համար դա այնպիսի փորձություն էր: Նա չէր ցանկանում մորը անօգնական վիճակում տեսնել և ցանկանում էր առողջ ու գեղեցիկ հիշել միշտ: Իսկ երբ Ալլան ստիպեց Կիրկորովին մտնել ներս, նա համարձակվեց` անկախ ամեն ինչից»,-պատմել է Կիրկորովի հայրը: