Ռազմական 

Մոսկվայի մարզում կսկսվի տանկային երկամարտի աշխարհի առաջնության փուլը

analitik.am

«Տանկային երկամարտ-2014» աշխարհի առաջնության երկրորդ փուլն օգոստոսի 8-ին մեկնարկում Է Մոսկվայի մարզի Ալաբինո զորավարժարանում և բաղկացած կլինի երկու մրցարշավից՝ «Սպրինտ» և «Հետապնդման մրցարշավ», ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում: 

 

Տանկային երկամարտի աշխարհի առաջին առաջնությունը Ռուսաստանում մեկնարկել Է օգոստոսի 4-ին և կտևի մինչև օգոստոսի 16-ը: Առաջնությանը մասնակցում են 12 երկրների, այդ թվում Ռուսաստանի, Անգոլայի, Հայաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի և այլ երկրների թիմերը: Ավելի քան 20 երկրների պատվիրակություններ հանդես են գալիս որպես դիտորդներ: 

 

Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, փուլի արդյունքներով կորոշվի առաջնությունում անձնակազմերի վարկանիշային տեղը: Առաջին փուլում լավագույն արդունքներ են ցույց տվել Ռուսաստանի և Հայաստանի տանկիստները:

 

Նույն շարքից