Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Էմբեր Ռոուզը, որը վերջերս է հաշտվել Քիմ Քարդաշյանի հետ, որոշել է սեփական սմայլիկները թողարկել: Ինչպես գիտենք, Քիմ Քարդաշյանի սմայլիկները համացանցում մեծ պահանջարկ են վայելում:
tmz.com-ի հաղորդմամբ՝ համացանցում միանգամից սկսել են քննարկել նոր սմայլիկները: Քիմի ֆանատները վստահեցնում են, որ Էմբերը պարզապես գողացել է Քիմի մտահղացումը:
Ավելի վաղ Էմբերը արտահայտվել էր նաեւ Քիմի մերկ սելֆիների մասին.
«Քիմ, ես քեզ այդքան էլ լավ չեմ ճանաչում, բայց ինչպես գիտես, ես ֆեմինիստ եմ ու հասկանում եմ, թե ինչ ես ասում: Այլասերվածության մեջ հանդիմանությունները ու ծաղրանքները բոլորովին էլ զվարճալի չեն, դրանք դաժան են ու ցավ են պատճառում: Մենք՝ կանայք, դրա հետ բախվում ենք ամեն օր, ու ես երջանիկ եմ, որ դու բացահայտ խոսում ես այդ մասին»: