Ռազմական 

«Անպարտելի ժայռ» գործողության մեկ ամսվա ընթացքում Գազայում մոտ 1898 մարդ է զոհվել

Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարրվածների հետեւանքով առնվազն 5 պաղեստինցի, այդ թվում՝ 10-ամյա երեխա է զոհվել: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:


Իսրայելի պաշտպանության բանակը ռմբակոծությունները համարել է մեկ օրվա ընթացքում զինյալների կողմից բաց թողնված 57 հրթիռների պատասխան: 


Ավելի վաղ Իսրայելը դադարեցրել է հրադադարի շուրջ Պաղեստինի հետ բանակցությունները, քանի որ Պաղեստինը խախտել էր հրադադարը: Պաղեստինցի բժիշկների տվյալներով՝ «Անպարտելի ժայռ» գործողության մեկ ամսվա ընթացքում Գազայի հատվածում 1898 բնակիչ է զոհվել: Իսրայելի կորուստներն անհամեմատ քիչ են՝ 67 մարդ:

Նույն շարքից